Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Լիվերպուլը» լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթեց բրազիլական «Ֆլամենգոյին» ու նվաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը։
Այսպիսով, «մերսիսայդցիները» երրորդ տիտղոսը նվաճեցին Յուրգեն Կլոպի գլխավորությամբ։ Ավելի վաղ Կլոպը «Լիվերպուլի» հետ նվաճել էր Չեմպիոնների լիգան՝ 2019 թվականի հունիսի 1-ին Մադրիդում կայացած եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով «Տոտենհեմին»։
Օգոստոսին «Լիվերպուլը» գերմանացի մասնագետի գլխավորությամբ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը՝ առավելության հասնելով «Չելսիի» նկատմամբ (2-2, 5-4` 11մետ․)։