Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ջոնաթան Վուդգեյթը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ»:
«Հարին պիտի համաձայնի «Ռեալ» տեղափոխությանը, նա այդպիսի առաջարկ կունենա: Եթե ուզում է ամենաբարձր մակարդակով խաղալ, ապա պիտի անի դա:
Չեմ կարծում, թե «Տոտենհեմը» կարող է հաղթել ԱՊԼ-ն, էլ չեմ ասում՝ Չեմպիոնների լիգան»,-Վուդգեյթի խոսքերն է փոխանցում Goal-ը: