Կատալոնիայի եվրոպա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արտուր Մասը հանդես է եկել գաղափարով՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային հրավիրել մասնակցելու կատալոնական կառավարության ղեկավարի ընտրություններին:
«Իմ մտքում ընդամենը մեկ թեկնածու կա, որը քաղաքական փորձ չունի, և նա Պեպ Գվարդիոլան է», — Մասի խոսքերն է մեջբերել El Sonfidencial-ը:
Հաղորդվում է, որ Գվարդիոլան պատրաստ է ընդունելու առաջարկը անգլիական Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Հիշեցնենք՝ մարզչի ընտանիքը այս պահին ապրում է Կատալոնիայում: