Իսպանիայի սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Աթլետիկոն»։
Հանդիպման բոլոր՝ հինգ գոլերը խփվեցին երկրորդ կեսում։ 46-րդ րոպեին «Աթլետիկոյին» առաջ մղեց Կոկեն։ Րոպեներ անց Լիոնել Մեսսին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 62-րդ րոպեին Անտուան Գրիզմանը առաջ մղեց կատալոնական ակումբին։
81-րդ րոպեին Ալվարո Մորատան, անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 86-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Վիտոլոն խփեց «ռոխիբլանկոսների» հաղթական գնդակը։ «Աթլետիկոն» հաղթեց 3-2 հաշվով։
Այսպիսով, հունվարի 12-ին կայանալիք եզրափակչում միմյանց դեմ կմրցեն Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»։