«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին հայտնվել է անգլիական թոփ ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ն, ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Պեպ Գվարդիոլան նշել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը դժվար թե նոր խաղացող ձեռք բերի։ Սակայն աղբյուրը չի բացառում, որ Ումտիտին տեղափոխվի «Ման․ Սիթի» հենց հունվարին։
Ընթացիկ մրցաշրջանում Ումտիտին հինգ հանդիպման է մասնակցել «Բարսելոնայի» կազմում։