Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ հանդիպման մասին: Իտալացի մասնագետը խոստովանել է, որ հեշտ խաղի հույս չունի ։
«Պետք է զգուշանալ «Լոկոմոտիվից», այդ թիմում մեծ աստղեր չկան, բայց նրանք շատ լավ են խաղում։ Եվ դա վերաբերում է թե երկրի առաջնությանը, թե Չեմպիոնների լիգային։ Նրանք կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար։
«Բայերի» հետ խաղում երևում էր, թե ինչպես են նրանք կարողանում հարձակվել, գոլեր խփել։ Նրանք վերցնում են գնդակը, ճնշում են դարպասապահին, ագրեսիվ են գործում։ Այս ակումբին պետք է վերաբերվել մեծ հարգանքով։ Դժվար կլինի», — Սարիի խոսքը մեջբերում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն ։
«Յուվենտուս» — «Լոկոմոտիվ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 22-ին։