«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի մասին։
«Մբապեն «Ոսկե գնդակի» դափնեկիր կդառնա ավելի շուտ քան Նեյմարը։ Ես կցանկանայի նրան (Մբապեին) տեսնել «Լիվերպուլում»։
Սադիո Մանեն ևս արժանի է «Ոսկե գնդակին»։ Նա մեր թիմի լավագույն ֆուտբոլիստն է։ Կարծում եմ՝ այո՛, այս տարի մենք չեմպիոն կդառնանք, քանի որ լավագույնն ենք աշխարհում։ Իսկ ահա Կլոպը աշխարհի լավագույն մարզիչն է»,-Ֆաբինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Ֆաբինյոն ու Մբապեն միասին հանդես են եկել «Մոնակոյի» կազմում։