Այսօր Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Ռեալը» ուժերն է չափելու «Մալյորկայի» դեմ։ Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 23։55-ին է։
Հանդիպումը առանձնահատուկ է լինելու մադրիդյան թիմի իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի համար։ 2014 թվականին «արքայական» ակումբ տեղափոխվելուց հետո Ասենսիոն առաջին անգամ է խաղալու իր նախկին թիմի՝ «Մալյորկայի» դեմ։
Ասենսիոն «Մալյորկայի» ակադեմիային միացել է 11 տարեկան հասակում։
Հիշեցնենք, որ երկու տուր առաջ Մարկո Ասենսիոն վերադարձավ դաշտ գրեթե մեկ տարվա դադարից հետո։ Իսպանացու մոտ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր։ Վերադարձից հետո առաջին իսկ հպումով նա գրավեց «Վալենսիայի» դարպասը։