«Լեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Սաութհեմփթոնի» դեմ արտագնա խաղում 9-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ:
Այդպիսով, «աղվեսները» կրկնեցին «Մանչեսթեր Յունայթեդի» ձեռքբերումը, որը միևնույն հաշվով 1995-ի մարտին տնային խաղում հաղթել էր «Իսպվիչ Թաունին»: Մինչ օրս այդ հաղթանակներն ամենախոշորն են ԱՊԼ-ի պատմության մեջ:
Այս հաղթանակից հետո «Լեսթերը» հավաքել է 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: 11-րդ տուրում «աղվեսները» կխաղան «Քրիսթալ Փելասի» հետ: Խաղը կկայանա նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 18:00-ին: