Միլանի «Ինտերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյին։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «ներաձուրիները» մտադիր են քայլեր ձեռնարկելու Ալոնսոյի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Նշվում է, որ «Չելսին» չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել 29-ամյա ֆուտբոլիստին։
Հաղորդվում է, որ «կապույտները» 30 միլիոն եվրոն են պահանջելու, մինչդեռ «Ինտերը» գտնում է, որ դա մեծ գումար է Ալոնսոյի համար։
Մարկոս Ալոնսոն «Չելսիում» խաղացել է «Ինտերի» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ։