Արյեն Ռոբբենն առաջին անգամ դաշտ է դուրս եկել այն բանից հետո, ինչ որոշել էր վերսկսել կարիերան: Նա դաշտ է դուրս եկել հոլանդական «Գրոնինգենի» կազմում՝ «Ալմերե Սիթիի» հետ ընկերական խաղում:
Ռոբբենը դաշտում 30 րոպե է անցկացրել, ինչից հետո փոխարինվել է: Նրա փոխարեն դաշտ դուրս եկած ֆուտբոլիստն էլ խփել է «Գրոնինգենի» միակ գնդակն այդ խաղում: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Ռոբբենն արդեն հանդես եկել է «Գրոնինգենի» կազմում 1999-2002 թվականներին: Հոլանդացին կարիերան ավարտել է 2019 թվականին, սակայն այս ամառ որոշել է վերադառնալ: