«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ամռանը «Բարսելոնա» տեղափոխության դեպքում պետք է աշխատավարձի զգալի նվազեցման գնա։
Mundo Deportivo-ն գրում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը կկորցնի 30 միլիոն եվրո, եթե միանա «Բարսելոնային»։
Նախորդ ամառ Նեյմարը շատ մոտ էր կատալոնական ակումբ վերադարձին, սակայն կողմերը վերջնական համաձայնության գալ չկարողացան։
Ներկա պահին Նեյմարը տարեկան վաստակում է 50 միլիոն եվրո՝ ներառյալ Քաթարի ազգային բանկի հովանավորչությունից եկած գումարները։ Մինչդեռ «Բարսելոնա» վերադարձի դեպքում տարեկան նա 20 միլիոն եվրո կվաստակի։