Բրազիլիայի հավաքականը, ըստ The Guardian-ի, համարվում է 2022 թվականի Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը։
Քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցների շրջանում Տիտեի թիմի չեմպիոնության շանսերն ամենաբարձրն են գնահատվում։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Պորտուգալիան։
Ամբողջական վարկանիշն ունի հետևյալ տեսքը.
1. Բրազիլիա
2. Ֆրանսիա
3. Պորտուգալիա
4. Անգլիա
5. Արգենտինա
6. Նիդեռլանդներ
7. Մարոկկո
8. Խորվաթիա