«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը շնորհավորել է Իսպանիայի հավաքականում իր նախկին խաղընկեր Իկեր Կասիլյասին ծննդյան 39-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Լավագույն դարպասապահը, որ Իսպանիան տվել է և բոլոր ժամանակների մեծագույններից մեկը։ Մարդ, ով ստիպեց մեզ հավատալ, որ եթե անգամ դու հաղթում ես, կարող ես ամեն ինչից վեր մնալ ազնիվ սրտով և հսկայական մարդկային հատկանիշներով։
Եվ ամենակարևորը․ ընկերների ընկերը։ Շնորհավո՜ր ծնունդդ, Իկեր Կասիլյա՛ս։ Վայելի՛ր օրդ։ Այնքա՜ն շատ եմ քեզ սիրում»,-գրել է Ֆաբրեգասը Facebook-յան իր էջում։