«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է կիսապաշտպան Մեսութ Օզիլի՝ 5 խաղ անընդմեջ թիմի հայտացուցակում չընդգրկվելը.
«Մենք՝ ակումբն ու թիմը, մեկ մարտավարություն ենք դավանում, քանի որ ամենակարևորը ակումբն է, թիմն ու նրա խաղը: Մենք բոլորս խոսել ենք իրար հետ ու կայացրել այս որոշումը: Գիտեմ, որ երկրպագուները ցանկանում են ինչ-որ բան իմանալ, բայց հիմա դրա համար լավագույն պահը չէ:
Կարծում եմ՝ հիմա նրա մասին խոսելու ժամանակը չէ (խմբ.- Օզիլի):
Կիրակի օրը խաղ ունենք անցկացնելու, այլ խաղեր ևս կան, կորոշենք: Տեսնենք՝ կկարողանա՞նք նրա մասին այլ կերպ խոսել»,- ասել է Էմերին: