«Յուվենտուսի» դարպասապահ Ջանջլուիջի Բուֆֆոնը պատմել է անցած տարի ՊՍԺ տեղափոխվելու պատճառների մասին:
«Ես տեղափոխվեցի ՊՍԺ, քանի որ չէի կարող ոչ ասել փարիզցիների նախագծին: Բացի այդ, ինձ ձեռք էր տալիս հարցի ֆինանսական կողմը: Նաև ուզում էի դուրս գալ հարմարավետության գոտուց և ստանալ կյանքի նոր փորձ, դա ևս մեկ պատճառ էր Փարիզ տեղափոխվելու համար», — իտալացի դարպասապահի խոսքն է մեջբերում calciomercato.com-ը:
Բուֆֆոնը անցած մրցաշրջանը անցկացրեց ՊՍԺ-ում, որտեղ տեղափոխվել էր հենց «Յուվենտուսից»: