Ֆրանսիացի մասնագետ Քրիստոֆ Գալտիեն հեռացվել է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Le Parisien-ը:
Այդ մասին 56-ամյա մասնագետն այսօր տեղեկացել է ակումբի մարզական տնօրեն Լուիս Կամպոսից, հայտնում է աղբյուրը:
Գալտյեն ՊՍԺ-ն գլխավորում է անցած ամառվանից, նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսը։
Ամենայն հավանականությամբ, Գալտիեին այս պաշտոնում կփոխարինի Յուլիան Նագելսմանը, ով հեռացվել էր Մյունխենի «Բավարիայից» 2022/2023 մրցաշրջանում։