Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան հրապարակել է մայրցամաքի՝ 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ մրցանակի հավակնորդներին.
Ցանկն այսպիսին է.
Աշրաֆ Հակիմի («Բորուսիա Դ.), Անդրե Օնանա («Այաքս»), Բաղդա Բունեջա («Ալ-Սաադ»), Կարլյուս Անդրիամացինորո («Ալ-Ադալա»), Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ (ՊՍԺ»), Դենիս Օնյանգո («Մամելոդի Սանդաունս»), Ֆերժանի Սասի («Զամալեկ»), Կաջո Լաբա («Ալ-Աին»), Հակիմ Զիեշ («Այաքս»), Իդրիսա Գույե (ՊՍԺ), Իսմայել Բենասեր («Միլան), Ջորդան Այու («Քրիստալ Փելաս»), Կալիդու Կուլիբալի («Նապոլի), Տրեզեգե («Ասթոն Վիլա»), Մբվանա Սամատա («Գենկ»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Մուսա Մարեգա («Պորտու»), Նաբի Կեյտա («Լիվերպուլ»), Նիկոլյա Պեպե («Արսենալ»), Օդիոն Իգալո («Շանհայ Շենուա»), Պերսի Տաու («Բրյուգե»), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»), Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»), Սադիո Մանե («Լիվերպուլ»), Յասին Հենիսի (առանց ակումբ), Թոմաս Փարթի («Աթլետիկո»), Վիկտոր Օսիմհեն («Լիլ»), Ուիլֆրեդ Նդիդի («Լեսթեր»), Ուիլֆրիդ Զահա («Քրիստալ Փելաս») Ուսեֆ Բելաիլի («Ալ-Ահլի Ջիդա»):
Հիշեցնենք, որ նախորդ տարի լավագույնի կոչմանն արժանացել էր Սալահը: