Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։
Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո Armsport-ը հարցում անցկացրեց ընթերցողների շրջանում պարզելու համար, թե ում թեկնածությունն են առավել հավանական համարում մեր հետևորդները։
3841 քվեն բաշխվել է հետևյալ կերպ։ Աբրահամ Խաշմանյանի օգտին քվեարկել են 29,18 տոկոսը կամ 1121 քվե։ Երկրորդ տեղում օտարազգի այլ մասնագետի՝ հավաքականը գլխավորելու տարբերակն է։ 1031 ընթերցող (26,83) կարծում էր, որ հավաքականի ղեկը վստահվելու է օտարազգի այլ մասնագետի։
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի օգտին 475 հետևորդ է քվեարկել (12,36): Երկրպագուներից քչերն են հավատացել հայ այլ մասնագետ (12,21 տոկոս/469 քվե), Միշել Տեր-Զաքարյան (11,45 տոկոս/440 քվե) և Վարդան Բիչախչյան (7,96 տոկոս/306 քվե) տարբերակներին։