«Բավարիան» հետաքրքրվում է «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիի ծառայություններով, հաղորդում է Tuttosport-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ գերմանական ակումբը դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիացուն ձեռք բերելու տարբերակը։ «Բավարիայի» կազմում Ումտիտին կարող է փոխարինել վնասվածք ստացած Նիկոլաս Զյուլեին, որը ծնկի վնասվածքի պատճառով չի խաղա երկար ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է 50 միլիոն եվրոյով բաժանվել Ումտիտիից։
Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին «Բարսելոնայում» անցկացրել է մեկ հանդիպում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառը։