Բուխարեստում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Արման Ավագյանը ցավալի պարտություն է կրել քառորդ եզրափակչում:
Հայ ըմբիշը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Ռամազան Իսհակ Սարիին ու 10:15 հաշվով պարտություն կրել:
Ավագյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Ուլադիսլաու Յելիսեյեուին:
Հիշեցնենք` այսօր պայքարի դուրս եկած մեր մյուս 3 ըմբիշները պարտվել էին մեկնարկում:
57 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը որակավորման փուլում 1:4 հաշվով զիջել էր իրանցի Ալիրեզա Նոսրատոլահ Սարլակին:
65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը որակավորման փուլում մրցել էր Թուրքիայի ներկայացուցիչ Սելիմ Կոզանի հետ ու պարտվել 3:3 հաշվով:
Իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը որակավորման փուլում 2։5 հաշվով զիջել էր իրանցի Ամիրհուսեին Ալի Հոսեինիին: