«Ռեալը» դեռ չի պատրաստվում պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ։
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս ունի, որ ֆրանսիացին առաջիկայում կշտկի իրավիճակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանին կարող են հեռացնել «Գալաթասարայինց» պարտվելու դեպքում, իսկ նրա տեղը կզբաղեցնի Ժոզե Մոուրինյոն:
Թիմերի միջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 23:00-ին: