«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Հաղորդվում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է «Վալենսիան»։
Իսպանական ակումբն արդեն կապ է հաստատել «ներաձուրիների» ղեկավարության հետ՝ հնարավոր գործարքի հետ կապված։
Ավելի վաղ Էրիկսենին հավակնում էր նաև ՊՍԺ-ն։