Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) զրկեց ռուս և բելառուս լողորդներին ջրային մարզաձևերի 2022 թվականի աշխարհի առաջնությանն ու միջազգային բոլոր մրցումներին մինչև այս տարվա վերջ մասնակցելու իրավունքից։ Այս մասին ասվում է FINA-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ FINA-ն թույլատրել էր ռուսներին չեզոք կարգավիճակով մասնակցել միջազգային մրցաշարերին։