Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 1-ին պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մեր ըմբիշներից առաջինը մրցագորգ դուրս եկավ 77 կգ քաշային Վահե Պողոսյանը՝ մրցելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ռենատ Իլիազ Ուուլուի հետ: Ծանր գոտեմարտում Պողոսյանին հաջողվեց վերադարձնել կորցրած միավորները: Սակայն չկարողացավ զարգացնել առավելությունը և կրկին միավորներ տվեց մրցակցին: Ղրղզ ըմբիշը բողոքարկում ներկայացրեց շ, երբ հաշիվը 8-7 էր՝ իր օգտին: Տանուլ տված բողոքարկման համար Պողոսյանին 1 միավոր տվեցին ու հաշիվը հավասարվեց: Սակայն մեր ըմբիշը չկարողացավ օգտվել հնարավորությունից: Գոտեմարտն այդպես էլ ավարտվեց ու հաղթող ճանաչվեց ղրղզ Ռենատ Ուուլուին:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը ևս 4 ներկայացուցիչ ունի տարբեր քաշային կարգերում: