«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ «Ինտեր»:
Զլատանի պայմանագիրը MLS-ի ակումբի հետ ավարտվում է ձմռանը, և շվեդը մտածում է հաջորդ փորձության մասին։ 38-ամյա Իբրան հաջող հանդես եկավ Ամերիկայում (52 գոլ 56 խաղում) և կարծում է, որ դեռ ամեն ինչ չէ, որ ապացուցել է Եվրոպայում:
Il Giornale-ի համաձայն՝ հարձակվողիւ գործակալ Մինո Ռայոլան նրա ծառայություններն առաջարկել է Միլանի «Ինտերին»:
Ավելի վաղ Իբրահիմովիչն արդեն խաղացել է «Ինտերում», «Միլանում» և «Յուվենտուսում»։