Ռոբերտ Մորենոն հրապարակել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակը Եվրո-2020-ի առաջիկա` Մալթայի և Ռումինիայի հետ հանդիպումների համար.
Հատկանշական է, որ «Կարմիր Ֆուրիայի» ճամբար է հրավիրվել ընդամենը 1 ֆուտբոլիստ «Բարսելոնայից» և երկուսը`«Ռեալից»:
Դարպասապահներ. Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Չելսի»), Պաու Լոպես («Ռոմա»)
Պաշտպաններ. Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս (երկուսն էլ` «Ռեալ»), Խեսուս Նավաս («Սևիլիա»), Խոսե Գայա («Վալենսիա»), Խուան Բերնատ (ՊՍԺ), Ինիգո Մարտինես («Աթլետիկ»), Ռաուլ Ալբիոլ, Պաու Տորես (երկուսն էլ` «Վիլյառեալ»):
Կիսապաշտպաններ. Սանտի Կասորլա («Վիլյառեալ»), Սերխիո Բուստկես («Բարսելոնա»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Սաուլ («Աթլետիկո»), Ֆաբիան Ռուիս («Նապոլի»)
Հարձակվողներ. Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Միկել Օյարզաբալ («Ռեալ Սոսիեդադ»), Ռոդրիգո («Վալենսիա»), Պակո Ալկասեր («Բորուսիա» Դ.), Ալվարո Մորատա («Աթլետիկո»), Դանի Օլմո («Դինամո» Զ.):