Եվրո-2020-ի որակավորման փուլում կայացել են ևս 5 հանդիպումներ:
C խմբում Գերմանիայի հավաքականը 4 անպատասխան գնդակ է ուղարկել Բելառուսի ընտրանու դարպասը: Դուբլ է ձևակերպել Թոնի Կրոսը, մեկական անգամ աչքի են ընկել Գինտերը և Գորեցկան: Գեղեցիկ է ստացվել Գինտերի՝ կրնկով գոլը: Հանդիպման տեսությունը՝ այստեղ:
Նույն խմբի Հյուսիսային Իռլանդիա — Նիդերլանդներ հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0:0:
7 տուրից հետո Գերմանիայի ակտիվում 18 միավոր է, Նիդերլանդներն ունեն 16, Հս. Իռլանդիան՝ 13:
G խմբում Լեհաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Իսրայելի ընտրանուն. տեսությունն՝ այստեղ: Ավստրիան 2 անպատասխան գնդակ է ուղարկել Հս. Մակեդոնիայի դարպասը:
Այս խմբում 9 տուրից հետո առաջատարը Լեհաստանն է 22 միավորով, Ավստրիան ունի 19 միավոր:
E խմբում էլ առաջատար Խորվաթիան 3:1 հաշվով հաղթել է Սլովակիային:
Կայացած հանդիպումների հաշվարկով Գերմանիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի և Ավստրիայի հավաքականները դուրս են գալիս Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ: