Նախկինում հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Դենիլսոնը որոշել է վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։
2002 թվականի աշխարհի չեմպիոնը 44 տարեկանում պայմանագիր է կնքել Բրազիլիայի յոթերորդ դիվիզիոնի «Իբիս» ակումբի հետ։
Հարկ է նշել, որ Դենիլսոնը կարիերան ավարտել է 2010 թվականին, այսինքն՝12 տարի առաջ։
Հիշեցնենք, որ Եվրոպայում բրազիլացին պաշտպանել է «Բետիսի» և «Բորդոյի» գույները։