«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը մեկնաբանել է Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Վերդերի» դեմ տարած 6:1 հաշվով հաղթանակը։
«Փայլուն սկսեցինք առաջին կեսը։ Այդ ժամանակ էլ խաղը կառուցեցինք։ Տպավորիչ էր։ Նպատակադրված էինք դեպի դարպասն ու արագ շարժվում էինք առաջ։
Կարող էինք ավելի շատ գոլ խփել։ Մենք միշտ վստահ ենք մեր կարգի վրա, մարզչի վրա և թիմի։ Մրցաշրջանի սկզբում արդյունքների հետ կապված մի փոքր խնդիրներ ունեինք, բայց վատ չէինք խաղում։ Վերլուծել ենք իրավիճակն ու ճիշտ եզրակացություններ արել։ Հավատը սեփական ուժերի նկատմամբ օգնեց մեզ։ 1:0-ն լավ է, բայց 6։1-ը շատ ավելի լավ ու զվարճալի է»,- Կիմիխի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի կայքը։