Հայտնի է դարձել, որ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը սկսել է նախապատրաստությունը ակումբային մրցաշրջանի վերսկսմանը։
Գրիզմանը հրաժարվել է աշխարհի առաջնությունից հետո իրեն հասանելի հնօրյա արձակուրդից։ Ֆուտբոլիստը սկսել է անհատական մարզումները, իսկ վաղը՝ դեկտեմբերի 25-ին, կմիանա թիմակիցներին։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ խաղացողը փորձում է պատրաստ լինել Իսպանիայի առաջնության «Էլչեի» դեմ խաղին, որը կայանալու է դեկտեմբերի 29-ին։ Գրիզմանն ավելի վաղ է սկսել մարզվել, քան Դե Պաուլը, Մոլինան, Կոռեան ու Գրբիչը, որոնք նույնպես մասնակցել են ԱԱ-2022-ին։