«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը, չնայած ստացած լավ առաջարկին, կմնա Բերգամոյում:
«Ալ-Նասր» ակումբը Գոմեսի տրանսֆերի դիմաց առաջարկել էր 15 մլն եվրո: Ակումբին բավարարել էր առաջարկը, և ֆուտբոլիստին տրվել էր որոշում կայացնելու հնարավորություն:
Football Italia-ի հաղորդմամբ, 32-ամյա կիսապաշտպանը որոշել է մնալ «Ատալանտայում»: Սաուդյան Արաբիայի ակումբը Գոմեսին առաջարկել էր տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձ:
Գոմեսը «Ատալանտայի» գույները պաշտպանում է 2014 թ-ից: