Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Արման Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է՝ մեծահասակների պայքարում իր առաջին եզրափակչում լարվածությունը մեծ էր.
«Տարբերությունը շատ մեծ է երիտասարդական և մեծահասակների առաջնություններում։ Լարվածությունը մեծ էր եզրափակչում, երևի թե այն պատճառով, որ առաջին անգամ էի եզրափակչում»,- ասել է Անդրեասյանը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով է վերադարձել Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունից: