«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Բեշիքթաշի» կազում, խոսել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին.
«Նա դրվագը վճռող խաղացող է, «Միլանը» պետք է պահի նրան: Ինձ համար հեշտ էր խաղալ նրա հետ, ես դա անմիջապես հասկացա: Նա խաղընկերներից անընդհատ պահանջում էր, բայց անընդհատ ազատ գոտիներ էր բացում ինձ համար, ինձ փոխանցումներ էր կատարում, որոնց մասին միայն կարելի էր երազել:
Նա իդեալական խաղընկեր էր: Նա կարող էր բոլորին քննադատել՝ վատ փոխանցում կատարելու կամ վրիպելու համար, բայց այդ եղանակով նա սովորեցնում էր ճիշտ խաղալ»,-ասել է Բոատենգը: