Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, ուելսցու ծառայություններով հետաքրքրված է մադրիսդյան մյուս գրանդը՝ «Ատլետիկոն»։
Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը։ Աղբյուրը նաև նշում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է ելույթները շարունակել Իսպանիայի առաջնությունում։
32-ամյա Բեյլն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը յոթ հանդիպման, որոնց արդյունքում կարողացել է դառնալ մեկ գոլի հեղինակ։