ԱԱ-2022-ից հետո Անգլիայի հավաքականը կարող է փոխել գլխավոր մարզչին։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, աճում է հավանականությունը, որ Գարեթ Սաութգեյթը կլքի Անգլիայի հավաքականը՝ անկախ 2022 թվականի աշխարհի առաջնությունում թիմի ցուցադրած խաղից:
Սաութգեյթին փոխարինելու թեկնածուներն են՝ Մաուրիսիո Պոչետինոն (առանց ակումբի), Բրենդան Ռոջերսը (Լեսթեր) և Սթիվ Կուպերը (Նոթինգհեմ Ֆորեստ):