Ռուսաստանցի թենիսիստ և աշխարհի 27-րդ ռակետ Կարեն Խաչանովը Դոհայում ընթացող մրցաշարի 1/4 եզրափակչի (ATP-250) խաղում հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին:
Հանդիպումը տևեց 2 ժամ 2 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երեք սեթում՝ 3:6, 6:3, 6:4 հաշվով:
Այս հաղթանակի շնորհիվ Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին։