«Լիոնը» հրաժեշտ է տվել գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգին։
«Շնորհակալություն Ժերոմ։ Հաջողություն հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Ժերոմը 2014 թվականին Գերմանիայի հավաքականի հետ նվաճել է աշխարհի չեմպիոնությունը Նա «Լիոնին» է միացել 2021 թվականին՝ Մյունխենի «Բավարիայից», որի կազմում խաղացել է 10 տարի՝ երկու անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։
34-ամյա խաղացողի պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ 2022/2023 մրցաշրջանում Բոատենգը «Լիոնի» կազմում մասնակցել է ֆրանսիական Լիգա 1-ի 8 հանդիպման։
Ընթացիկ մրցաշրջանում «Լիոնը» 38 հանդիպումներից հետո 62 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: