Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ընդգրկվել է հեղինակավոր WhoScored պարբերականի վարկածով Մունդիալ-2022-ի՝ եվրոպական գոտու որակավորման փուլի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականում:
«Անորտոսիսի» պաշտպանը ստացել է 8.6 գնահատականը, որն ամենաբարձրն է հավաքականում հայտնված պաշտպանների շրջանում:
Ամենաբարձր՝ 10 միավորին արժանացել է Չեխիայի հավաքականի հարձակվող Թոմաշ Սուչեկը:
Հիշեցնենք, որ երեկ ընտրական փուլի առաջին տուրի շրջանակում մեր ընտրանին նվազագույն հաշվով արտագնա հաղթանակի հասավ Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ: