Հռոմի Masters-ի կազմակերպիչները պաշտոնապես հաստատել են, որ թենիսի մրցաշարը մեկ շաբաթով հետաձգվել է: Այն օրացույցում զբաղեցրել է Մադրիդի չեղարկված մրցաշարի տեղը և կանցկացվի ԱՄՆ-ի Բաց առաջնությունից անմիջապես հետո:
«Հայտարարություն նոր ամսաթվերի մասին: Հռոմի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 14-ից 21-ը «Ֆորո Իտալիկոյի» կորտերում»,- ասվում է մրցաշարի Թվիթերի էջում:
Երեկ՝ օգոստոսի 13-ին, տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Սանկտ-Պետերբուրգի մրցաշարն ATP-ի թարմացված օրացույցում կարգը բարձրացրել է մինչև ATP 500: Փոխվել են նաև մրցաշարի անցկացման ժամկետները: Մրցաշարը կանցկացվի «Ռոլան Գարոսից» անմիջապես հետո և կմեկնարկի հոկտեմբերի 12-ին: