Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընդունել է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին:
«Երիտասարդ գրոսմայստերին շնորհավորեցի հիանալի ելույթի կապակցությամբ և մաղթեցի նորանոր հաջողություններ»,- գրել է Մխիթար Հայրապետյանը ֆեսյբուքի իր էջում:
Հնդկաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Շանթը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր՝ ընդամենը կես միավորով զիջելով ոսկե մեդալ նվաճած ուկրաինացի մարզիկին:
Երրորդ տեղը մրցաշարում գրավել է մեր մեկ այլ գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ վաստակելով 8 միավոր:
Իսկ ընդամենը երեք շաբաթ առաջ տղաները կրկին նույն արդյունքն էին գրանցել. այս դեպքում արդեն Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել Արթուր Դավթյանը: