Մարոկկոյի պաշտպան Նայեֆ Ագերդն ինքնագոլի հեղինակ է դարձել ԱԱ 2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի Կանադայի դեմ խաղում։
Ֆուտբոլիստը 40-րդ րոպեին գնդակը ուղարկել է իր թիմի դարպասը։ Առաջին կեսից հետո Մարոկկոն հաղթում է 2։1 հաշվով։
Այս ինքնագոլն առաջինն էր 2022 թվականի աշխարհի առաջնությունում և 100-րդը ՝բոլոր Մունդիալների պատմության մեջ։