«Էվերթոնի» պաշտպան Յերի Մինան կարիերան կարող է շարունակել Իսպանիայի Պրիմերայում։
The Sun-ը տեղեկացնում է, որ կոլումբիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված «Վալենսիան»։
Իսպանական ակումբը մտադիր է 15 միլիոն ֆունտ վճարել Յերի Մինայի համար, երբ տրանսֆերային պատուհանը բացվի։
Մինան «Էվերթոնում» հանդես է գալիս 2018 թվականից։ 39 խաղերում նա 3 գոլ է խփել։