Իտալական «Պարմայի» հարձակվող Ժերվինյոն հեռացվել է մարզումներից, տեղեկացնում է Sky Italia-ն:
32-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել թիմի մի քանի մարզումները, ինչը դուր չի եկել ակումբի ղեկավարությանը:
Վերջերս նշվում էր, որ Ժերվինյոն կարող է դառնալ Քաթարի «Ալ-Սադ» ակումբի ֆուտբոլիստ: Նա ցանկություն էր հայտնել աշխատել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավիի գլխավորությամբ:
Հավելենք, որ իվուարցին Ա Սերիայի այս մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման և դարձել ՝ 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: