«Սելթիկի» դարպասապահ Ջո Հարտը հայտարարել է, որ մրցաշրջանի վերջում հետո կավարտի կարիերան:
Այս մասին հայտնում է շոտլանդական ակումբի պաշտոնական կայքը։
«Ջոն ֆենոմենալ կարիերա է ունեցել, և ես գիտեմ, որ նա շատ կկարոտի ֆուտբոլը, երբ ամռանը ավարտի կարիերան:
Այն ամենի համար, ինչ նա արել է ֆուտբոլում, Ջոն արժանի է մեծ գովասանքի և շնորհավորանքների»,- ասել է «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
36-ամյա անգլիացին «Սելթիկում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նախկինում դարպասապահը հանդես է եկել «Տոտենհեմում», «Բարնլիում», «Մանչեսթեր Սիթիում», «Վեսթ Հեմում», «Տորինոյում», «Բիրմինգեմում» և «Բլեքպուլում»:
Հարտը 75 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում: