«Վալենսիայի» կիսապաշտպան Կարլոս Սոլերը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում:
Ըստ Fichajes-ի ՝ իսպանացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»: Անգլիական ակումբը մտադիր է ուժեղացնել կիսապաշտպանության գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Սոլերի գործող պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի փոխհատուցման չափը կազմում է 145 մլն եվրո:
Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 3 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ: