«Վահագնի Սիթին» դարձավ Հայաստանի կանոնավոր առաջնության 2020/21 մրցաշրջանի չեմպիոն։
Եզրափակչի որոշիչ խաղում «Վահագնի Սիթին» 87։80 հաշվով առավելության հասավ «Դվինի» նկատմամբ։ Այսպիսով դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 5։2։ Իսկ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը հաղթողների կազմից Դարիուս Կլարկն էր՝ 23 միավորով։
Մրցաշրջանի լավագույն հայ բասկետբոլիստ է ճանաչվել Թադե Քեշիշյանը, իսկ լավագույն կենտրանական խաղացողը` Դավիթ Խաչատրյանը։ Իսկ լավագույն մարզիչ է ճանաչվել Տիգրան Գյոկչյանը։
Մյուս անվանակարգերում լավագույններն են ճանաչվել․
Լավագույն խաղարկող` Ջորդան Վաթսոնը,
Լավագույն «թեթև» հարձակվող` Լոգան Պրիմերանո,
Լավագույն «ծանր» հարձակվողը` Ջորդան Վաթսոն,
Մ20 տարեկան լավագույն խաղացողը` Դավիթ Քարամյան,
MVP-ն` Դարիուս Կլարկ