Վանդա Նառան հայտնել է, որ բաժանվել է Մաուրո Իկարդիից:
«Դժվար ժամանակներ եմ ապրում , բայց հաշվի առնելով մեդիայում տարատեսակ շահարկումները, ավելի լավ կլինի, եթե բոլորն այս մասին իմանան ինձնից: Այս առումով այլևս ոչինչ ասել չեմ կարող, և ես չեմ ցանկանում այլ մանրամասներ հայտնել:
Խնդրում եմ՝ հասկանալ ոչ միայն ինձ, այլև մեր երեխաներին»,- գրել է արգենտինացու կինն ու գործակալը:
Վանդան և Իկարդին ամուսնացել են 2014 թվականին, նրանք համատեղ երկու երեխա ունեն: Եվս 3 երեխա Նառան ունի իր նախկին ամուսնուց՝ ֆուտբոլիստ Մաքսի Լոպեսից: