Ֆերնանդու Սանտուշը գլխավորել է թուրքական «Բեշիքթաշը» և դարձել թիմի երրորդ գլխավոր մարզիչն այս մրցաշրջանում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սանտուշը նախկինում մարզել է «Էստորիլը», «Էստրելան», «Պորտուն», ԱԵԿ-ը, «Պանատինաիկոսը», «Բենֆիկան» և ՊԱՕԿ-ը, ինչպես նաև Հունաստանի, Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականները:
Պորտուգալիայի հավաքականի հետ Ֆերնանդուն հաղթել է Եվրոպայի առաջնությունում և Ազգերի լիգայում։