Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում 3-0 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ «Զինագործների» կազմում երկրորդ գոլը հեղինակեց Բուկայո Սական։
Opta-ն հաղորդում է, որ Սական երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է «Արսենալի» կազմում, ով գոլի հեղինակ է դառնում եվրագավաթներում։ Անգլիացի ֆուտբոլիստը 18 տարեկան 14 օրեկան հասակում է գրավել «Այնտրախտի» դարպասը։ Ամենաերիտասարդը Աարոն Ռեմսին է, ով 2008 թվականի հոկտեմբերին խոցել էր «Ֆեներբախչեի» դարպասը 17 տարեկան 300 օրեկան հասակում։
Նշենք, որ Լոնդոնի «Արսենալի» կազմում մյուս երկու գոլերը խփել են Ջո Ուիլոքը և Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։
Նշենք, որ Բուկայո Սական հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ խաղին։